Մատչելիության հղումներ

Սիրիահայ ուսանողների լուծված եւ չլուծված խնդիրները


Հայաստանում այսօր ապրում են 4000-ից ավելի սփյուռքահայ ուսանողներ, որոնցից 250-ից ավելին սիրիահայեր են:

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանի խոսքով՝ սիրիահայ ուսանողները հիմնականում սովորում են 8 բուհերում: Պարզելու համար, թե այսօր հիմնականում ինչ խնդիրներ ունեն սիրիահայ ուսանողները՝ խորհուրդը հարցումներ է անցկացրել այդ 8 բուհերում: Ուսանողների հիմնական խնդիրներն են աշխատանքի տեղավորման, վարձավճարների մուծման, լեզվի եւ կեցության հարցերը:

Հարցման տվյալներով, այսօր Հայաստանաւոմ բնակվող 250-ից ավելի սիրիահայ ուսանողների 60-70 տոկոսը Հայաստան են եկել Սիրիայում քաղաքացիական պատերազմից հետո: Բակալավրիատում սովորող սիրիահայ ուսանողները (Կառավարության համապատասխան որոշումից հետո) վճարում են նույնքան, որքան հայաստանաբնակները, մինչդեռ նախկինում նրանց վարձավճարներն ավելի բարձր էին: Իսկ նախապատրաստական ֆակուլտետներում սովորողների վարձավճարները 50 տոկոսով զեղչվել են: Շուրջ 10 ուսանող այսօր սովորում են անվճար, իսկ մոտ 200 հոգու ուսման վարձը վճարում են տարբեր հիմնադրամներ:

Առավել դժվարությամբ են լուծվում հայաստանյան բուհերից ամենաթանկի՝ Երեւանի պետաական բժշկական համալսարանում սովորող սիրիահայ ուսանողների վարձավճարների հարցը:

Շուրջ 210 սիրիահայ ուսանող այսօր սովորում են պետական բուհերում, մասնավոր բուհերում սովորողների թիվը շուրջ մեկ տասնյակ է, միջազգային բուհերում սովորում են մոտ 21, իսկ քոլեջներում՝ 20 ուսանողներ:

Մկոյանն ասաց, որ Սփյուռքի նախարարություն են դիմած մի քանի հարյուր ընկերություններ պատրաստ են սիրիահայերին աշխատանքի ընդունել: Արդյունքում մի շարք ուսանողներ ապահովվել են նաեւ աշխատանքով, բայց ստացած աշխատավարձը հազիվ է բավարարում վարձավճարի եւ կեցության ծախսերը հոգալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG