Մատչելիության հղումներ

logo-print

Ծառերը հատում են, որ ծառեր տնկեն. հերթական այգին շինհրապարակ է դարձել


Երեւանում հերթական այգին շինհրապարակի է վերածվել: Դավթաշեն վարչական համայնքում գտնվող «Դեյզի» այգու տարածքում, որը պատկանում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին, ծառեր են հատվել, տարածքը ամբողջովին ցանկապատել են եւ մի ցուցանակ կպցրել այն մասին, որ այստեղ կառուցվելու է բազմաֆունկցիոնալ մանկական կենտրոն: Պատգամավորն ասում է, որ բիզնես է հիմնելու. «ծառերը հատել է, որ ծառեր տնկի»:

XS
SM
MD
LG