Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին


ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության` անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ժամանակ
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության` անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ժամանակ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կայանալու է վաղը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:

ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու պատճառների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արման Սաղաթելյանը պատասխանեց միայն, որ «նախագահի օրակարգում նման այց նախատեսված չէ»:


Սարգիս Հարությունյան

Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG