Մատչելիության հղումներ

Օբաման այցելեց Օկլահոմա


Բարաք Օբաման Օկլահոմայի Մուր բնակավայրում, 26-ը մայիսի, 2013թ.
Բարաք Օբաման Օկլահոմայի Մուր բնակավայրում, 26-ը մայիսի, 2013թ.
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այցելել է Օկլահոմա նահանգ՝ անձամբ հանդիպելու պտտահողմի զոհերի հարազատներին:

Ամերիկյան այս նահանգում անցած շաբաթ տեղի ունեցած պտտահողմի հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 24 մարդ, որոնցից 10-ը` երեխաներ, հազարավոր տներ ավերվել են, այդ թվում՝ դպրոցներ ու հիվանդանոցներ:

Ելույթ ունենալով տեղի բնակիչների առջեւ՝ Օբաման ասել է, որ կառավարությունը նրանց օգնություն կհատկացնի, մինչդեռ շրջանի վերականգնման համար ժամանակ կպահանջվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG