Մատչելիության հղումներ

Իրանը ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային հորդորում է չմիջամտել ներքին գործերին


Իրանի արտաքին գործոց նախարար Ալի Աքբար Սալեհին քննադատել է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարներին «Իրանի նախագահության թեկնածուների մասին մեկնաբանություններով հանդես գալու համար»։

Սալեհին ասել է, որ Արեւմուտքի քաղաքական գործիչները պարտավոր են չմիջամտել Իրանի ներքաղաքական զարգացումներին։

Մայիսի 21-ին Իրանի Պահապանների խորհուրդը հունիսի 14-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած 686 դիմորդներից միայն 8-ին է գրանցել։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այդ կապակցությամբ ասել է, որ Իրանում թեկնածուների գրանցումը թափանցիկ չէ, իսկ Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ֆիլիպ Լելիոն ասել է, որ Իրանի իշխանությունը պետք է ժողովրդին տա իր ղեկավարներին ընտրելու իրավունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG