Մատչելիության հղումներ

«Բավարիան» Եվրոպայի լավագույն ակումբ


Երեկ երեկոյան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի է ունեցել ՈԻԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչը։

Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթի համար պայքարել են Մյունխենի «Բավարիան» եւ Դորթմունդի «Բորուսիան»։ Փաստորեն, տեղի է ունեցել «համագերմանական» եզրափակիչ։

Դրամատիկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ «Բավարիայի»։ 60-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ է դարձել «Բավարիայի» եւ Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիըչը։

68-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հաշիվը հավասարացրել է «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Իքեյ Գինդոքանը։

89-րդ րոպեին ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերիի փոխանցոմից հետո վճռական գոլ է խփել հոլանդացի Արիեն Ռոբենը։

«Ես հիմա պարզապես չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում, սա եզրափակիչ էր, երկու թիմերն էլ հաղթելու շանսեր են ունեցել, ինձ ասում էին, որ եոս անպայման գոլ կխփեմ, մի քանի հնարավորություն բաց թողեցի, բայց ամենավերջում ստացվեց»,- ասել է Ռոբենը։

«Մենք հպարտ ենք, բայց հիսթափված, շատ ցավալի է ամենավերջում այդպիսի գրեթե պատահական գոլ բաց թողնել, դառնություն է, բայց ի՞նչ անես, վերջում մենք մի քիչ հոգնել էինբք, եւ «Բայերնը» դրանից իգտվեց»,- ասել է «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումմելսը։

Այսպիսով «Բավարիան» 5-րդ անգամ է նվաճել ՈԻՖԱ-ի գավաթը։ Նույնքան հաղթանակներ ունի «Լիվերպուլը»։ «ԱՑ Միլանը» 7 անգամ է հաղթել, իսկ Մադրիդի «Ռեալը»` 9։

«Բավարիայի» 68-ամյա մարզիչ Յուփ Հեյնքեսը այս խաղաշրջանից հետո հեռանում է, նրան փոխարինելու է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գուարդիոլան։ Հեյնքեսը ՈԻԵՖԱ-ի գավաթ է վաստակել նաեւ 1997 թվականին` որպես Մարդիդի «Ռեալի» մարզիչ։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG