Մատչելիության հղումներ

Սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը ազատ է արձակվել


Հալեպահայ մտավորական Հակոբ Միքայելյանը մոտ երկու ժամ առաջ ազատ է արձակվել, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հեռախոսազրույց է ունել նրա հետ։

Հիշեցնենք, սիրիահայ 70-ամյա գրողը այս շաբաթասկզբին առեւանգվել էր Հալեպից Լաթաքիա տանող ճանապարհին` ծայրահեղ իսլամիստական մի խմբավորման կողմից: Առեւանգողները Միքայելյանին իջեցրել էին ավտոբուսից` հայտնելով, թե նրան պետք է երեք ամսով բանտարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG