Մատչելիության հղումներ

Շաբաթ երեկոյան Լոնդոնում` «Ուեմբլի» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Գավաթի համար կպայքարեն Մյունխենի «Բավարիան» եւ Դորթմունդի «Բորուսիան»։

Մասնագետներն ավելի բարձր են գնահատում «Բավարիայի» հաղթանակի հնարավորությունը, քանի որ «Բորուսիայի» կազմում վնասվածք ունեն որոշ խաղացողներ, այդ թվում` Մարիո Գետցեն, ով պատրաստվում է հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել «Բավարիա»։

Եզրափակիչը մամուլում անվանել են «համագերմանական»։ Խաղը դիտելու համար Լոնդոն կմենի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով լրագրողների այն հարցին, թե ո՞ր ակումբին է սատարում, պատասխանել է, թե ինքը «Գերմանիայի կողմից է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG