Մատչելիության հղումներ

ԼՂ-ում ավարտվել են բազմաստիճան զորավարժությունները


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 2013 թվականի պատրաստության պլանի համաձայն, ԼՂ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մայիսի 20-24-ը անցկացվել է բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին որպես ուսուցանվողներ մասնակցում էին հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը:

Ինչպես փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը , զորքերի եւ հատկապես սպայակազմի ուսուցմանը նպաստող կարեւոր այս միջոցառման ընթացքում պայմանականորեն խաղարկվել են միավորման բերումը «բարձր» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պաշտպանական մարտի կազմակերպումն ու վարումը եւ հարձակման նախապատրաստման գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG