Մատչելիության հղումներ

Իրանցի ռեժիսորը Կաննում ներկայացրել է իր գաղտնի ֆիլմը


Մոհամադ Ռասուլոֆ
Մոհամադ Ռասուլոֆ
2010-ին հակակառավարական քարոզչության համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված իրանցի ռեժիսորը ուրբաթ օրը Կաննի կինոփառատոնում ներկա է գտնվել իր` գրաքննության մասին գաղտնի նկարահանված ֆիլմի ցուցադրությանը: Մոհամադ Ռասուլոֆի` Կանն այցելելու հանգամանքները եւ նրա ներկայիս բնակության վայրը խիստ գաղտնի են պահվում:

Ռասուլոֆը ձերբակալվել էր մեկ այլ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ միասին, երբ երկու ռեժիսորները փորձել էին վավերագրական ֆիլմ նկարահանել 2009 թվականին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վիճարահույց վերընտրվելուն հաջորդած իրադարձությունների մասին:

Ռասուլոֆը վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել` ազգային անվտանգությունը վտանգելու եւ հակապետական քարոզչության համար: Նրան նաեւ 20 տարով արգելել էին ֆիլմեր նկարահանել: Վերաքննիչ բողոքից հետո նրա ազատազրկումը կրճատվել էր եւ դարձել մեկ տարի:

Գրաքննության պատճառով ռեժիսորի նոր` «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմում նշված չեն հեղինակների անունները: Ֆիլմը Կաննում ընդունել են հոտնկայս ծափահարություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG