Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի վարչապետը չի բացառել, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հարցաքննվել, եթե «դատախազությունը դա անհրաժեշտ համարի»:

Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը հավելյալ պարզաբանումներ չի ներկայացրել իր հայտարարության առնչությամբ: Վրաստանի վարչապետը միայն ասել է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում նախագահը հաշվետու է, եւ Սաակաշվիլին էլ բացառություն չէ:

Հիշեցնենք, այս շաբաթ Վրաստանում ձերբակալվել էր նախագահ Սաակաշվիլիի ամենամերձավոր աջակիցներից մեկը` նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, ներկայումս՝ Միացյալ ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին: Ձերբակալվել էր նաեւ առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Եվրամիությունը, արձագանքելով այս ձերբակալություններին, հայտարարել էր, որ ուշադրությամբ հետեւելու է նախկին նախարարների դեմ իրավաբանական գործընթացին, եւ ակնկալում է, որ այն կլինի արդար, թափանցիկ եւ անկախ` միջազգային չափանիշներին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG