Մատչելիության հղումներ

Միասեռականները Կիեւում «հպարտության շքերթ» են անցկացրել


Սեռական փոքրամասնությունների մոտ հինգ տասնյակ ներկայացուցիչներ այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում «հպարտության շքերթ» են անցկացրել, թեեւ իշխանությունները ավելի վաղ արգելել էին ակցիան:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը հաղորդում է, որ ոստիկանական մեծաքանակ ուժերի կողմից հսկվող ակցիան մոտ մեկ ժամ է տեւել, դրան զուգահեռ մոտ հարյուր մարդ էլ իր բողոքն է արտահայտել սեռական փոքրամասնությունների ակցիայի դեմ: Նրանից տասը, ովքեր փորձել են խոչընդոտել ակցիայի անցկացմանը եւ պաստառներ են պատռել, բերման են ենթարկվել:

Հինգշաբթի օրը Կիեւի դատարանը որոշել էր արգելել երթը` հայտարարելով, որ դա կարող է բռնությունների պատճառ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG