Մատչելիության հղումներ

ԹԻ-ն Սամվել Ալեքսանյանի հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին


Սամվել Ալեքսանյան, արխիվ

Սամվել Ալեքսանյան, արխիվ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության օրը խորհրդարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացներին միջամտելու վարքագծի թույլատրելիությունը եւ իրավաչափությունը: Այդ մասին ասված է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հաղորդագրությունում:

Հակակոռուպցիոն կենտրոնը, որը մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել, մասնավորապես, թիվ 8/08 ընտրատեղամասում, հիշեցնում է, որ այդ տեղամասում հերթական լարվածությունը հարթելու նպատակով ժամանել էր Սամվել Ալեքսանյանը, ով փորձել է պարզել ստեղծված լարվածության պատճառը եւ պահանջել է Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձանցից կարգուկանոն հաստատել տեղամասում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը գտնում է, որ «քվեարկության ընթացքին պատգամավորի անմիջական ներգրավվելը, անգամ՝ վստահված անձանց եւ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող (չունեցող) անձանց միջեւ ծագած վեճի պարագայում, անթույլատրելի եւ անհամադրելի է պատգամավորի կարգավիճակին», եւ «ԱԺ կուսակցական պատգամավորի ներկայությունը ընտրատեղամասում ընկալվում է ոչ այլ կերպ, քան հսկողություն ընտրական գործընթացի նկատմամբ, ինչն ըստ էության հաստատում է նաեւ պատգամավորը, ով չի ժխտել, որ եկել է իրավիճակը հսկելու»:

Խորհրդարանի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մեկ այլ միջադեպի կապակցությամբ անցած տարվա աշնանը որոշել էր, որ Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG