Մատչելիության հղումներ

Վրացի լրագրողը վտարվել է Բաքվից` Ղարաբաղ այցելելու համար


Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանը
Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանը
Վրացի ճանաչված լրագրողուհի, Go Group Media մեդիա-կառույցի ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանին, թրեյնինգներ անցկացնելու նպատակով օրերս ժամանելով Բաքու, օդանավակայանում ձերբակալվել է` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, ապա, մոտ մեկ օր օդանավակայանում պահվելուց հետո, վտարվել Ադրբեջանից:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը այդ փաստը հիմնավորել է նրանով, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներ առանց երկրի պաշտոնական կառույցների հետ համաձայնեցնելու այցելելը ցույց է տալիս անհարգալից վերաբերմունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, խախտում է ադրբեջանական օրենսդրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը»:

Ինքը Ախվլեդիանին, «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ, տարակուսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: «Ղարաբաղ այցելելու վերաբերյալ որեւէ կնիք կամ շտամպ իմ անձնագրում չկա: Ես լրագրողուհի եմ եւ իմ լրագրողական գործունեության մեջ կարող եմ մեկնել ուր ցանկանամ», - շեշտել է նա` հավելելով, որ իր հետ ժամանած բրիտանացի լրագրողների նկատմամբ, որոնք նույնպես եղել են Լեռնային Ղարաբաղում, Բաքվում նույն կերպ չեն վարվել:

Մարգարիտա Ախվլեդիանին նշել է նաեւ, որ ուսումնասիրել է Ադրբեջանի օրենսդրությունը, եւ դրանում Ղարաբաղ այցելելու համար որեւէ պատժամիջոց նախատեսված չէ: Նա հայտնել է, որ իր գործով զբաղվում է Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG