Մատչելիության հղումներ

Վրաց երկու հոգեւորականների մեղադրանք է առաջադրվել


Վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդները հոգեւորականի առաջնորդությամբ շարժվում են դեպի Թբիլիսիի Ռուսթավելու պողոտա` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների ակցիայի վայրը, 17-ը մայիսի, 2013թ.
Վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդները հոգեւորականի առաջնորդությամբ շարժվում են դեպի Թբիլիսիի Ռուսթավելու պողոտա` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների ակցիայի վայրը, 17-ը մայիսի, 2013թ.
Վրաստանում մեղադրանք է առաջադրվել Վրաց ուղղափառ եկեղեցու երկու հոգեւորականների` մայիսի 17-ին Թբիլիսիում ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների կապակցությամբ:

Հոգեւորականները խոչընդոտել էին հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված շքերթի անցկացմանը, սկսվել էր քաշքշուկ նրանց, Վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդ քաղաքացիների եւ ակցիայի մասնակիցների միջեւ, 17 մարդ տուժել էր:

Ոստիկանությունը հոգեւորականներին մեղադրում է քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը բռնության սպառնալիքով խոչընդոտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG