Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նորանշանակ դեսպանը ժամանել է Հայաստան


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության մեջ՝ Նալբանդյանը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մասնավորապես, ասել է. - «Մեր ժողովուրդներին կապում են բազմադարյա բարեկամությունն ու փոխվստահությունը, եւ հենց այդ հենքի վրա ենք մենք այսօր կառուցում ապագան՝ հետեւողականորեն ամրապնդելով դաշնակցային հարաբերությունները, որոնք տարեցտարի դառնում են առավել հագեցած՝ ընդգրկելով համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ։ Հարաբերությունների զարգացումն ապահովվում է շարունակական եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվում է թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում` բոլոր մակարդակներով՝ համաձայն երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների եւ տրված հանձնարարականների»։

Վոլինկինը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում ներկայիս բարձր մակարդակի հայ - ռուսական գործակցության առավել ամրապնդման եւ խորացման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի դեսպանների դերակատարությունը համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների միջեւ պայմանավորվածությունների իրականացման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG