Մատչելիության հղումներ

Բրեժնեւը` 20-րդ դարի 7 առաջնորդներից ամենասիրվածը Ռուսաստանում


Խորհրդային պետության ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի մեծադիր դիմանկարը 1980 թվականին Մոսկվայում անցկացված մայիսյան շքերթի ժամանակ

Խորհրդային պետության ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի մեծադիր դիմանկարը 1980 թվականին Մոսկվայում անցկացված մայիսյան շքերթի ժամանակ

«Լեւադա» կենտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքները ապշեցրել են շատերին:

Նիկոլայ երկրորդ, Լենին, Բրեժնեւ, Ստալին, Գորբաչով, թե Ելցին` ով է նրանցից ամենասիրված գործիչը Ռուսաստանում, եւ ում են ռուսաստանցիները ավելի դրական կամ բացասական որակում: Հասարակական կարծիքի ուսումնասիրման «Լեւադա» կենտրոնը այս հարցով ուսումնասիրություն է անցկացրել Ռուսաստանում, արդյունքները, ըստ արեմտյան վերլուծաբանների, ապշեցրել են շատերին:

Պարզվել է՝ 20-րդ դարի 7առաջնորդների շարքում ռուսաստանցիները առավել դրական են վերաբերվում Լեոնիդ Բրեժնեւին, ով Եվրոպայում համարվում է ծանրաշարժ, բյուրոկրատացված ու տնտեսական փլուզման եզրին հասցված Խորհրդային Միության խորհրդանիշը, գրում է գերմանական Zuddeutsche Zeitung պարբերականը:

Ռուսաստանցիների շարքում իրենց դրական վարկանիշով Բրեժնեւից մի փոքր ետ են մնում հեղափոխության առաջնորդ Լենինն ու բռնապետ Իոսիֆ Ստալինը, մինչդեռ Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովն ու Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը իրենց վարկանիշով գրավում են ցուցակի վերջին հորիզոնականները միայն:

«Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Գորբաչովին Արեւմուտքում շարունակ մեծարում են՝ բեռլինյան պատը քանդելու, պերեստրոյկայի ու սառը պատերազմին վերջակետ դնելու համար: Մինչդեռ հայրենիքում նա համարվում է Խորհրդային Միության գերեզմանափորը, ում գործունեությունը դրական է գնահատում ռուսաստանցիների 21 տոկոսը միայն», - փաստում է գերմանական պարբերականը:

Այլ է պատկերը 20-րդ դարի ամենաավտորիտար գործիչներից մեկի համբավը ունեցող Իոսիֆ Ստալինի դեպքում, հարցվածների 50 տոկոսը՝ ասել է թե յուրաքանչյուր երկրորդը, պնդել է, թե բռնապետին կա՛մ դրական է վերաբերվում, կա՛մ ավելի շատ դրական, քան` բացասական:

«Ռուսաստանում դեռեւս չեն վերացել Ստալինի իրականացրած բռնաճնշումների արյունալի հետքերը, սակայն ռուսաստանցի կոմունիստների եւ ոչ միայն նրանց համար այս բռնապետը համարվում է առաջին հերթին զինվորական առաջնորդ, ով հաղթանակ տարավ ֆաշիստների դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմում», - փաստում է գերմանացի վերլուծաբանը՝ ընդգծելով, որ ստալինյան դաժանությունների, ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումների եւ սպանությունների մասին հիշողությունները կարծես հետզհետե մոռացվում են կամ հայտնվում լուսանցքում:

Վերլուծելով ռուսաստանցիների շրջանում իրականացված հարցման արդյունքները, եվրոպացի փորձագետը փաստում է՝ ի վերջո, առաջին պլանում է հայտնվել մեկը, ում օրոք երկիրը լճացման մեջ էր, եւ ում միակ ձեռքբերումը քիչ թե շատ կուշտ կյանքն էր՝ բոլորի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG