Մատչելիության հղումներ

ՀԲ 30 միլիոնի վարկ Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացմանը


Ոռոգման ջրի ռեզերվուար Հայաստանում

Ոռոգման ջրի ռեզերվուար Հայաստանում

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո 30 միլիոն դոլար վարկի հատկացումը Հայաստանին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն` այս ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարության շարունակական աշխատանքներին, որոնք ուղղված են չորս թիրախային ոռոգման համակարգերի միջոցով արդյունավետ, ոչ ծախսատար եւ կայուն ոռոգում ապահովելուն` սպառելով ավելի քիչ էներգիա եւ ջուրը սպառողներին ժամանակի հասցնելով: Բացի այդ, ծրագիրը կօգնի որոշում կայացնողներին ու շահագրգիռ կողմերին ապահովել ոլորտի վերաբերյալ հուսալի տվյալներով ու տեղեկատվությամբ:

Հիմնական ներդրման նպատակը շահագործման ծախսերի կրճատումն է` պոմպային ոռոգման չորս համակարգեր ինքնահոս համակարգերի վերածելու ճանապարհով:

Ծրագրով կֆինանսավորվեն ինքնահոս ոռոգման համակարգերի ձեւավորման աշխատանքներ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում եւ Քաղցրաշենում:

Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող 20 միլիոն խորանարդ մետր ջրիխնայողություն, էլեկտրաէներգիայի խնայողությունը կկազմի 38 միլիոն կՎտ/ժ-ից մի փոքր ավելի կամ Հայաստանի ոռոգման համակարգի համար պահանջվող էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը:

Ծրագրի իրականացումը նաեւ թույլ կտա, որ նախկինում ոռոգվող 2400 հա հողատարածք վերստին դառնա ոռոգելի, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն դոլար, որից 7.5 միլիոնը հատկացնում է Հայաստանի կառավարությունը:

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի այս նպատակային ներդրումային վարկը ունի 30 տարի մարման ժամկետ եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG