Մատչելիության հղումներ

Վարչապետը տուն է խոստացել «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութի հերոս բազմազավակ հորը


Վարչապետը տուն է խոստացել «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութի հերոս բազմազավակ հորը
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

Հունան Մխիթարյանը խոստացել է, որ եթե Տիգրան Սարգսյանը իրենց օգնի տան հարցում, կունենան նաեւ 12-րդ զավակին:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է նաեւ Մրգաշատ գյուղում բնակվող Հունան Մխիթարյանի բազմանդամ ընտանիքին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Հարութ Կբեյանը, Տիգրան Սարգսյանը մեր «Հայաստանի ամենահարուստ երրորդ մարդն եմ» տեսանյութի հետքերով հյուրընկալվել է Մխիթարյանների ընտանիքին, որը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ընտանիքներից մեկն է:

Մխիթարյան ամուսինները իրենց 11 երեխաների հետ բնակվում են վթարային պայմաններում գտնվող տանը: Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաեւ իր 12-րդ զավակին:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ամենասեղմ ժամկետում ընտանիքի համար տուն ձեռք բերել նույն գյուղում:


Ստորեւ` Մխիթարյանների ընտանիքի մասին պատմող «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը.


«Հայաստանի ամենահարուստ 3-րդ մարդն եմ»
please wait

No media source currently available

0:00 0:08:13 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG