Մատչելիության հղումներ

logo-print

Ծառայողական քննություն զինվորի սպանության դեպքի առիթով


Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական պաշտոնյաների շրջանում սկսվել է ծառայողական քննություն: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ծառայողական քննությանը կհաջորդեն պաշտոնանկություններ: Խոսնակը չբացառեց նաեւ որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին: Ըստ պաշտոնական տեղեկատվության` զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, իսկ մյուս զինծառայողը` 19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել է:

Դավիթ Խաչատրյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:


Իրինա Հովհաննիսյան

Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG