Մատչելիության հղումներ

Հայազգի գրողը Թուրքիայում դատապարտվեց ազատազրկման


Սեւան Նշանյան, արխիվ
Սեւան Նշանյան, արխիվ
Ստամբուլի դատարանը հայազգի գրող Սեւան Նշանյանին 58 շաբաթվա ազատազրկման է դատապարտել` իր բլոգում Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով:

Թուրքական Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` դատախազը Նշանյանի համար մեկեւկես տարվա ազատազրկում էր պահանջել:

Հայազգի գրողի նկատմամբ սահմանված պատիժը չի կարող փոխարինվել տուգանքով, սակայն Նշանյանը իրավունք ունի բողոքարկել դատարանի վճիռը:

Անցած տարի իր բլոգում Սեւան Նշանյանը «Պետք է պայքարենք ատելության քարոզչության դեմ» վերնագրի ներքո, մասնավորապես, գրել էր. - «Ծաղրել մի արաբ առաջնորդի, ով հարյուրավոր տարիներ առաջ պնդել է, թե շփման մեջ է եղել ալլահի հետ, եւ ստացել քաղաքական, ֆինանսական շահ ու մարմնական հաճույքներ, ատելության քարոզչություն չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG