Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով է հանդես եկավ Օքսֆորդի համալսարանում, որին ներկա էին հեղինակավոր կրթօջախի դասախոսներ, ուսանողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը ներկայացրել է հայ - բրիտանական հարաբերությունները, Միացյալ Թագավորություն իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է դրա պատմությունը եւ կարգավորման գործընթացը:

«Չնայած Ադրբեջանի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG