Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ


Սերժ Սարգսյան եւ Շառլ Ազնավուր, արխիվ.

Սերժ Սարգսյան եւ Շառլ Ազնավուր, արխիվ.

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:

Հեռագրում, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, ասված է. - «Սիրելի՛ Շառլ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաեւ բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչեւ այսօր: Մենք սիրում ենք Ձեզ եւ հպարտանում Ձեզնով»:

Շառլ Ազնավուրը այսօր դարձավ 89 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG