Մատչելիության հղումներ

logo-print

Մրցանակ «Ազատություն» ռ/կ-ին` ապրիլքսանչորսյան լուսաբանման համար


«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը "Best Of RFE/RL April 2013" մրցույթի «Նորարարություն» նոմինացիայում մրցանակի է արժանացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա իր մուլտիմեդիա լուսաբանման համար:

Ապրիլի 24-ին «Ազատություն» ռ/կ հայկական ծառայությունը շուրջ 10 ժամ շարունակվող իր ինտերնետային հեռարձակման ժամանակ ուղիղ միացումներ ապահովեց Պրահայի կենտրոնակայանի ստուդիայից, Հայոց ցեղասպանության զոհերի թանգարանից, Երեւանի փողոցներից:

Հայկական ծառայությունը, «Ազատություն» ռ/կ ռուսական, ուկրաինական, վրացական ծառայությունների հետ համատեղ ջանքերով, ինչպես նաեւ օտար երկրներում տեղակայված թղթակիցների օգնությամբ վիդեոռեպորտաժներ ներկայացրեց ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելգիայից, Լիբանանից, Իսրայելից, Պրահայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG