Մատչելիության հղումներ

Հայաստանում չի ապահովվում բնակչության պարզ վերարտադրությունը


Հայաստանում ծնելիության ցուցանիշը` 1.6, վերջին տարիներին չի փոխվել, ինչը նշանակում է, որ չի ապահովվում բնակչության պարզ վերարտադրությունը, ուստի Հայաստանը համարվում է ծերացող երկիր:

Ազգային ժողովում քննարկվող Կառավարության գործունեության ծրագրում խնդիր է դրված այդ ցուցանիշը հասցնել 1.8-ի

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանի կառավարության անդամների հետ այս օրերին անցկացվող հանդիպումներում փորձում են այլընտրանքային լուծումներ առաջարկել ծնելիության ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի փորձագետ Ռալֆ Հակերտի կարծիքով, Կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի աշխատատեղի ստեղծմանն ու միգրացիայի խնդիրներին:

«Հայաստանի համար գուցեեւ հնարավոր է ծնելիության աճ գրանցել եւ այն հասցնել 1.8-ի: Բայց սա դժվար գործընթաց է, դրան հնարավոր չէ հասնել միայն որոշակի նպաստների կամ խրախուսական գումարների տրամադրման միջոցով: Դա հնարավոր կլինի ապահովել միայն կայուն եւ համակողմանի քաղաքականության միջոցով, ինչի համար անհրաժեշտ կլինի ոչ միայն միանվագ գումարների տրամադրում, օրինակ, երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում, այլեւ ընտանիքների համար մի շարք պայմանների ապահովում, - ասաց փորձագետը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով, մարդկանց մեկից ավելի երեխա ունենալու կարող է մղել ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը:

«Միգուցե ավելի ճիշտ է մեր աշխատանքային օրենսդրությունը բարելավենք եւ հնարավորություն տանք մարդկանց վստահ լինել իրենց ապագայի վրա եւ առանց այդ նպաստի՞ երեխա ունենան: Կամ, օրինակ, այդ մեծ գումարները, որ մենք ուզում ենք տալ երրորդից, ավելի ճիշտ է դնենք ու բարելավենք այդ հարցի շուրջ մեր օրենսդրությունն ու շրջակա միջավայրը, որպեսզի մարդիկ իրենց վստահ զգան եւ իրենց ցանկությամբ երեխա ունենան, ոչ թե փողի դիմաց», - նշեց Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG