Մատչելիության հղումներ

Ձերբակալվեց Վրաստանի նախկին վարչապետը


Վանո Մերաբիշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիում Միացյալ ազգային շարժման հանրահավաքի ժամանակ, 19-ը ապրիլի,2013թ.
Վանո Մերաբիշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիում Միացյալ ազգային շարժման հանրահավաքի ժամանակ, 19-ը ապրիլի,2013թ.
Վրաստանի Իմերեթի տարածաշրջանի դատախազությունը այսօր ձերբակալել է երկրի նախկին վարչապետ, ներկայումս` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` դատախազության ներկայացուցիչը Մերաբիշվիլիի հարցաքննությունից հետո հայտարարել է, որ գործը վերաբերում է նրա կոռուպցիոն գործունեության երկու դրվագների, նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով:

Նախկին վարչապետից բացի ձերբակալվել է նաեւ երկրի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին:

Առաջադրված մեղադրանքներով նրանց սպառնում է 7-ից մինչեւ 12 տարվա ազատազրկում:

Դատախազությունը պահանջում է Մերաբիշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG