Մատչելիության հղումներ

Բաքուն եւ Մոսկվան կքննեն «Եվրատեսիլ»-ի հնարավոր խախտումները


Շվեդիա - Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Դինա Գարիպովան «Եվրատեսիլ - 2013»-ի փորձի ժամանակ, Մալմյո, 13-ը մայիսի, 2013թ.

Շվեդիա - Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Դինա Գարիպովան «Եվրատեսիլ - 2013»-ի փորձի ժամանակ, Մալմյո, 13-ը մայիսի, 2013թ.

Ռուսաստանը եւ Ադրբեջանը այսօր հայտարարել են, որ քննելու են հնարավոր խախտումները «Եվրատեսիլ - 2013» երգի մրցույթում ձայների հաշվարկի ժամանակ, որի արդյունքներով` Ադրբեջանը ոչ մի միավոր չէր տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային:

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը վստահեցրել է, որ իր երկրի բջջային կապի օպերատորների տվյալներով` Ռուսաստանը երկրորդ տեղն է գրավել ադրբեջանցի հեռուստադիտողների քվեարկության արդյունքում, հետեւաբար` պետք է ստանար 10 միավոր:

Լավրովը վրդովեցուցիչ է որակել տեղի ունեցածը` հավելելով, թե դա «անպատասխան չի մնա»:

Նախօրեին «Եվրատեսիլ»-ի հետ կապված այս միջադեպի քննության հրահանգ էր տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Եվրոպական հեռարձակողների միությունից, մինչդեռ, բացառել են քվեների սխալ հաշվարկման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG