Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԱԽ քարտուղարը մեկնում է Լիսաբոն


Արթուր Բաղդասարյան
Արթուր Բաղդասարյան
Թմրամիջոցների եւ թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոցի հրավերով մայիսի 21-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կգտնվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Բաղդասարյանը կմասնակցի թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին նվիրված «REITOX շաբաթ» միջազգային համաժողովին, ուր ներկայացված են 42 պետություններ: Վոլֆգանգ Գոցի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն REITOX թմրամոլության եւ թմրամիջոցների եվրոպական ցանցում Հայաստանի ընդգրկմանը, Հայաստանում թմրամոլների վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Թմրամիջոցների ու թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը վերաբերող հարցեր:

Նախատեսվում են նաեւ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այլ հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG