Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր լիբանանցի պաշտոնակից Միշել Սուլեյմանի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել սիրիական կառավարական ուժերի հետ ապստամբների դեմ լիբանանյան «Հըզբոլա» շարժման մարտիկների կռվելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Սպիտակ տունը:

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հայտարարել է, որ սիրիական Քուսաիր քաղաքում «Հըզբոլա»-ի 28 մարտիկ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG