Մատչելիության հղումներ

Հայաստանը սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ


Սամբոյի մրցումներ, արխիվ

Սամբոյի մրցումներ, արխիվ

Հայաստանցի մարզիկներից ոչ մեկը, այդուհանդերձ, չեմպիոն չդարձավ:

Իտալիայի Կրեմա քաղաքում անցած շաբաթավերջին մեկնարկած եւ երեկ ավարտված սամբոյի Եվրոպայի 2013 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է չորս` երկուական արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն` 52 կիլոգրամ քաշային կարգում երկրորդ տեղն է գրավել Տիգրան Կիրակոսյանը, 68 կիլոգրամ քաշային կարգում` Վաչիկ Վարդանյանը, իսկ Սոսե Բալասանյանը եւ Մավրիկ Նասիբյանը երրորդ տեղն են զբաղեցրել, համապատասխանաբար, 52 կիլոգրամ եւ 74 կիլոգրամ քաշային կարգերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG