Մատչելիության հղումներ

Մամեդյարովը մեկնեց Մոսկվա


Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը:

Այցի ընթացքում Մամեդյարովը հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր:

Ակնկալվում է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG