Մատչելիության հղումներ

Թբիլիսիում հոմոֆոբիայի դրսեւորումները քննադատության են արժանանում


Վրաստան -- Նախքան բախումները. ոստիկանները ծառայություն են իրականացնում Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվա առթիվ կազմակերպված ցույցից առաջ, Թբիլիսի, 17-ը մայիսի, 2013թ

Վրաստան -- Նախքան բախումները. ոստիկանները ծառայություն են իրականացնում Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվա առթիվ կազմակերպված ցույցից առաջ, Թբիլիսի, 17-ը մայիսի, 2013թ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձագանքել է երեկ` հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին, նշելով, թե Ոստիկանությունը չի կարողացել պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող ակտիվիստներին, որոնք ենթարկվել են հարձակման հազարավոր մարդկանց կողմից:

«Ուշագրավ է, որ այս ամոթալի բռնությունները համընկան այն օրվա հետ, որը ողջ աշխարհում հոմոֆոբիայի դեմ պայքարի խորհրդանիշ է», – նշում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով, որ Վրաստանի իշխանությունները պետք է հետաքննեն բռնության դեպքերը եւ պատասխանատվության ենթարկեն կատարողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG