Մատչելիության հղումներ

Մամեդյարովը մայիսի 20-ին կմեկնի Մոսկվա


Մայիսի 20-21-ը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Ինչպես հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը Մամեդյարովը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:

Բանակցությունների հիմնական թեմաներից է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, բացի այդ` ստորագրվելու է երկկողմ խորհրդակցությունների մեկ տարվա պլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG