Մատչելիության հղումներ

Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան
Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։

Լոնդոնում տեղի կունենան Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լորդերի պալատի խոսնակի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցելության շրջանակներում Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Օքսֆորդի համալսարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG