Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատել է ռուսական հրթիռների մատակարարումը Սիրիային


Ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մարթին Դեմփսին քննադատել է Մոսկվայի, իր ձեւակերպմամբ՝ «ցավալի որոշումը»՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին հականավային հրթիռներ վաճառելու վերաբերյալ, ընդգծելով, որ զենքերի վաճառքը միայն կբարդացնի իրավիճակը այդ երկրում։

Ուրբաթ օրը գեներալ Մարթին Դեմփսիի հետ մամուլի ասուլիսին մասնակցող ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգլը իր հերթին կոչ է արել Ռուսաստանին վերանայել Սիրիայի իշխանություններին ռազմական օգնություն հատկացնելու որոշումը, ընդգծելով, որ ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Ռուսաստանը շահագրգիռ են Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային պատերազմը կանխելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG