Մատչելիության հղումներ

Տավուշի մարզի զորամասերից մեկում մայիսի 15-ին սպանված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը, որդու դին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բերում է Երեւան` ի նշան բողոքի։

Իշխան Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ճանապարհ է ընկել դեպի Հանրապետության հրապարակ: Սպանված զինծառայողի հայրը պնդում է, որ որդու մահվան հանգամանքները խեղաթյուրված են ներկայացվում, իսկ իրենք լիակատար անուշադրության են մատնված:

Հիշեցնենք, ըստ պաշտոնական տեղեկատվության, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, իսկ մյուս զինծառայողը`19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել:

Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

Իսկ 20-ամյա Դավիթ Խաչատրյանը ձերբակալված է ծառայակիցներից մեկին սպանելու, մյուսին ծանր վնասվածք հասցնելու կասկածանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG