Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Միգրացիա եւ զարգացում» ծրագրի երկրորդ փուլը


Լիխտենշտեյնի կառավարությունն ու ավստրիական «Կարիտաս»-ը 200 հազար եվրո են տրամադրել Եվրամիությունից Հայաստան վերադարձողներին վերաինտեգրելու համար: Սա «Միգրացիա եւ զարգացում» ծրագրի երկրորդ փուլն է: Առաջին փուլի համար, որ պետք է իրականացվեր է 2010-2013 թվականներին, տրվել էր 700 հազար եվրո, սակայն ծախսվել է միայն 600 հազարը:

«Կարիտաս Հայաստան» ընկերության միգրացիայի եւ ինտեգրացիա բաժնի պետ Տիգրանուհի Տարախչյանի տեղեկացմամբ, 600 հազար եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում 3 տարիների ընթացքում այս ծրագրի աջակցությունից օգտվել եւ հայրենիք է վերադարձել ընդամենը 83 ընտանիք կամ 190 անձ: Ընդ որում` եթե 2011-ին այդ մարդկանց թիվը հասնում է 95-ի, 2012-ին եւ 2013-ին այն նվազել է` հասնելով համապատասխանաբար 52-ի եւ 25-ի հասնելով:

Տարախչյանի խոսքով, դրա պատճառն այն է, որ իրենք խստացրել են ծրագրի պայմանները. - «Ի սկզբանե ծրագրում նախատեսել էինք մարդկանց որոշակի քանակություն, եւ երբ տեսանք, որ հասնում եւ անցնում ենք այդ թիվը, մենք մտցրեցինք որոշակի սահմանափակումներ ծրագրի չափորոշիչների մեջ: Մի քիչ խստացումներ եղան, ու թիվը մի քիչ պակասեց»:

Հիմնական աջակցությունը, որ «Կարտիաս»-ը տրամադրում է վերադարձողներին, բնակարաների վարձակալումն է` հաշվի առնելով, որ շատերը բնակարաները վաճառել են, կամ եղած բնարանների վերանորոգումն ու կահավորումը: Ոմանց տրամադրվել է անտոկոս փոխառություն:

Ծրագրի շրջանակում տրամադրվում է նաեւ բժշկական, իրավաբանական աջակցություն, մասնագիտական դասընթացներ եւ այլն, սակայն աշխատանքով ապահովելու երաշխիք չկա:

Ծրագրի արդյունքները, մինչդեռ, վկայում են, որ վերադարձածների գրեթե կեսը գործազուրկ են, ու չի բացառվում, որ նորից արտագաղթեն:

«Դա շատ ցավոտ հարց է», - այս առնչությամբ ասաց Տարախչյանը: - «Մեկ ծրագրի շրջանակում գործունեություն իրականացնելով, բնականաբար, աշխատանքով բոլորին մենք չենք կարող ապահովել: Կրթության մակարդակը մեր շահառուների շատ ցածր է: Այս նոր ծրագրով մենք հետազոտություն կանենք, թե ինչ մասնագիտություններ պիտանի: Պիտի համագործակցենք խոշոր գործատուների հետ»:

«Կարիտաս Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանն անդրադարձավ մարզերից արտագաղթի ահագնացող չափերին` ասելով, որ նոր ծրագրի ուշադրության կենտրոնում են լինելու մասնավորապես Հայաստանի այն մարզեր, որտեղ արտագաղթի ցուցանիշներն ամենաբարձրն են` Լոռի, Գեղարքունիք և Շիրակ:

Բարձրաստիճան պաշտոնյաները, մինչդեռ, շարունակում են պնդել, թե քանի դեռ չկա ուսումնասիրություն արտագաղթի պատկերի վերաբերյալ, վաղ է խոսել արտագաղթի մեծ թվերի մասին` հավելելով, որ արտագաղթի իրական պատկերը պարզ կլինի միայն այս տարվա աշնանը անցկացվելիք հետազոտությունից հետո: Այդ նպատակով հատկացվել է 13 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG