Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ռեյհանլիի պայթյունների գործով գլխավոր կասկածյալներից մեկը


Թուրքիա - Ռեյհանլի քաղաքի փողոցներից մեկը պայթյունների հաջորդ օրը` մայիսի 12-ին

Թուրքիա - Ռեյհանլի քաղաքի փողոցներից մեկը պայթյունների հաջորդ օրը` մայիսի 12-ին

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են մայիսի 11-ին Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների գործով գլխավոր կասկածյալներից մեկին: «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին տեղեկացրել է Հաթայի նահանգապետ Ջելալեթին Լեքեսիզը:

Կասկածյալ Մ.Գ.-ն, որը, համաձայն գրանցման, Ռեյհանլին ընդգրկող Հաթայ գավառի բնակիչ է, շուտով կկանգնի դատարանի առջեւ: Մյուս երկու գլխավոր կասկածյալներին հայտնաբերել առայժմ չի հաջողվել:

Լեքեսիզը հայտնել է նաեւ, որ բոլոր կասկածյալները Թուրքիայի քաղաքացիներ են, եւ ձերբակալվածների թվում, որոնց թիվը հասավ 12-ի, սիրիացիներ չկան:

Թուրք - սիրիական սահմանին գտնվող Ռեյհանլիում անցած շաբաթ օրը տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 51 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG