Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բանակում ծառայելը պարտադիր կդառնա երիտասարդ միգրանտների համար


Ռուսաստան - Ռուսական բանակի զինծառայողները Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսի ժամանակ, 9-ը մայիսի, 2013թ.
Ռուսաստան - Ռուսական բանակի զինծառայողները Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսի ժամանակ, 9-ը մայիսի, 2013թ.
Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում, եթե նույնիսկ նախկինում` մինչ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, արդեն ծառայել են իրենց հայրենիքում:

Բացի այդ, ռուսական բանակում պարտավոր է ծառայել նաեւ երկքաղաքացիություն ունեցող երիտասարդը, անկախ նրանից՝ մյուս երկրում ծառայել է, թե` ոչ:

Այս նոր օրենքը ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից:

Ռուսաստանը մտադիր է գոնե նախկին օտարերկրացիների հաշվին լուծել զինակոչիկների դեֆիցիտի հարցը:

Ռուսական բանակում ծառայում են 18-27 տարեկան, առողջական խնդիրներ չունեցող բոլոր երիտասարդները: Ծառայության ժամկետը տասներկու ամիս է:

Փորձագետների կարծիքով՝ այս նորամուծության շնորհիվ Ռուսաստանում զինակոչիկների թիվը կավելանա 50 հազարով: Ռուսաստանցի պատգամավորները համոզված են, որ եթե երիտասարդը ինքնակամ ստացել է երկրի քաղաքացիություն, ուրեմն` պարտավոր է ծառայել բանակում:

Այս օրենքն առաջին հերթին վերաբերում է ԱՊՀ-ի երկրներից ներգաղթածներին: Սակայն ռազմական փորձագետները հոռետես են եւ հիշում են, որ, օրինակ, Խորհրդային Միությունում ուզբեկներն ու ղրղըզները մեծամասամբ ծառայում էին շինարարական ջոկատներում:

Ի դեպ, Ռուսաստանում գոյություն չունի պրոֆեսիոնալ բանակ, եւ ռազմական գործողությունների ժամանակ պատերազմում են մեծամասամբ 18-19 տարեկան երիտասարդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG