Մատչելիության հղումներ

Ի պաշտպանություն միասեռականների ակցիան Թբիլիսիում տապալվեց


Վրաստան - Ամբոխը հարձակվում է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպաններին տեղափոխող միկրոավտոբուսի վրա, Թբիլիսի, 17-ը մայիսի, 2013թ.

Վրաստան - Ամբոխը հարձակվում է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպաններին տեղափոխող միկրոավտոբուսի վրա, Թբիլիսի, 17-ը մայիսի, 2013թ.

Չնայած ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների ակցիայի անցկացումը ապահովելու նպատակով Թբիլիսիի կենտրոնում տեղաբաշխված հարյուրավոր ոստիկանների ջանքերին` հանուն բարոյականության եւ վրացական ավանդույթների պահպանման պայքարողներին այսօր հաջողվել է տապալել այն:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարյուրավոր մարդիկ` ուղղափառ հոգեւորականների առաջնորդությամբ, ճեղքել են ոստիկանական պատնեշը եւ խափանել մի քանի տասնյակ իրավապաշտպանների եւ միասեռականների ակցիան:

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների հետեւանքով 28 մարդ մարմնական վնասվածք է ստացել, որոնցից երեքը՝ ոստիկան, եւ մեկը՝ լրագրող։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ սեռական փոքրամասնությունները ազատորեն ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն, եւ ոստիկանությանը կոչ է արել ապահովել այդ իրավունքը: Նրա առաջին տեղակալ Մանանա Կոբախիձեն, մինչդեռ, հայտարարել է, որ նման ակցիաները «օգուտ չեն բերում հասարակությանը»:

«Ինքնություն» հասարակական կազմակերպությունը ծրագրել էր Հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշել Ռուսթավելու պողոտայում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց խաղաղ ակցիայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG