Մատչելիության հղումներ

Վենեսուելայի ԿԸՀ. «Խախտումները աննշան էին»


Վենեսուելա - Ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսի կողմնակիցները նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակման ժամանակ, Կարկաս, 14-ը ապրիլի, 2013թ.
Վենեսուելա - Ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսի կողմնակիցները նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակման ժամանակ, Կարկաս, 14-ը ապրիլի, 2013թ.
Վենեսուելայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ձայների վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված աննշան խախտումները չեն ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Վերահաշվարկի պահանջ վենեսուելական ընդդիմությունն էր ներկայացրել՝ հայտարարելով զանգվածային խախտումների մասին:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահից հետո ապրիլին երկրում նոր ընտրություններ անցկացվեցին, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, Չավեսի կողմից ժառանգորդ հռչակված Նիկոլաս Մադուրոն հաղթանակ տարավ ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսի նկատմամբ, ստանալով քվեների 50.7 տոկոսը` վերջինիս 49.1 տոկոսի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG