Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Թուրքիան կավելացնեն Ասադի ռեժիմի նկատմամբ ճնշումները


Բարաք Օբամայի եւ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Սպիտակ տանը նրանց բանակցություններից հետո, 16-ը մայիսի, 2013թ.
Բարաք Օբամայի եւ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Սպիտակ տանը նրանց բանակցություններից հետո, 16-ը մայիսի, 2013թ.
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պատրաստակամություն են հայտնել ավելացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վրա ճնշումները:

Սիրիական հակամարտությունը երկու երկրների ղեկավարների` հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած բանակցությունների առանցքային թեման է եղել:

Օբաման նաեւ տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են Ասադի ռեժիմի տապալման համար զինված պայքար մղող սիրիական ընդդիմությանը քաղաքական եւ նյութատեխնիկական օգնություն տրամադրելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG