Մատչելիության հղումներ

logo-print
Կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փալոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:

Ադամ Շիֆի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեղեկատվության համաձայն, բանաձեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

Հավելենք, որ բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` ԱՄՆ այցելելու օրը` մայիսի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG