Մատչելիության հղումներ

Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլի» եզրափակիչ


Շվեդիա - «Դորիանս»-ը «Եվրատեսիլ»-ի փորձի ժամանակ, Մալմյո, 15-ը մայիսի, 2013թ.
Շվեդիա - «Դորիանս»-ը «Եվրատեսիլ»-ի փորձի ժամանակ, Մալմյո, 15-ը մայիսի, 2013թ.
Հինգշաբթի երեկոյան շվեդական Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ - 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը:

Այս տարի երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը կատարեց "Lonely Planet" («Միայնակ մոլորակ») երգը, եւ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլին մասնակցող 17 երկրների շարքում զբաղեցնելով 7-րդ տեղը` հնարավորություն ստացավ մասնակցել մայիսի 18-ին կայանալիք եզրափակիչին:

Հիշեցնենք, «Դորիանսի» կատարած երաժշտության հեղինակը Black Sabath ռոք խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմին է, ով իր հեղինակած ռոք բալլադը տրամադրելուց բացի նաեւ մի կարճ վիդեոհաղորդագրությամբ կոչ է արել երկրպագուներին` ձայն տալ "Lonely Planet"-ին:

Հայաստանից բացի եզրափակիչ դուրս եկան Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան եւ Հունաստանը:

Եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը, լավագույնը ճանաչվելու համար կմրցեն 26 երկրներ ներկայացնող երգիչ-երգչուհիները եւ խմբերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG