Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Կրակովում նաեւ կհանդիպի Մամեդյարովի հետ


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ, նոյեմբեր, 2010թ.

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ, նոյեմբեր, 2010թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Կրակովում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանը այսօր Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամանակ ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահությունը փոխանցվելու է Հայաստանին:

Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, ասել է. - «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը խթանելու եւ պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում մենք պետք է երաշխավորենք, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ իր հիմնարար արժեքները եւ սկզբունքները խթանելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG