Մատչելիության հղումներ

Կարկուտից տուժած գյուղացիները որոշեցին մի քիչ էլ համբերել


Ոստիկանական պատնեշ՝ մայրուղին փակել փորձող գյուղացիների դեմ
please wait

No media source currently available

0:00 0:05:55 0:00

Արմավիրի մարզի Մրգաշատ եւ Արեւիկ գյուղի բնակիչներն այսօր փորձում էին փակել միջպետական ճանապարհը:

Գյուղացիներն այդ քայլով փորձում էին իշխանությունների ուշադրությունն հրավիրել կիրակի օրվա կարկտահարությունից իրենց կրած վնասների վրա։

Նրանք պահանջում էին, որպեսզի երկրի նախագահը, վարչապետը կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա այցելի կարկտից տուժած գյուղեր եւ պատասխանի բնական աղետից իրենց կրած կորուստների փոխհատուցման վերաբերյալ հարցերին։

Անցած կիրակի տեղացած կարկուտը լուրջ վնասներ է պատճառել Արմավիրի մարզի մոտ երեք տասնյակ գյուղերում. ոչնչացել է գյուղացիների այգիների եւ ցանքատարածությունների գրեթե ողջ բերքը:

Գյուղացիներին, սակայն, այսօր չհաջողվեց փակել ճանապարհը՝ ոստիկանական շղթան ամուր էր։

Բողոքող գյուղացիների հետ հանդիպման եկավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա գյուղացիներին հորդորեց եւս մի քանի օր համբերել, մինչեւ հստակեցվեն վնասի չափերը:

«Այսօր պիտի ավարտեն, որ բերեն մարզին հասցված վնասը ամբողջությամբ ամփոփենք, որպեսզի տանենք զեկուցենք, որ խնդիրը լուծում ստանա», – ասաց Ղահրամանյանը, – «Ես էլ ձեզ փոխանցել եմ հանրապետության նախագահի ասածը, որ անպայման օգնելու ենք»։

Արմավիրի մարզպետի հորդորը անսալով՝ գյուղացիները որոշեցին էլի համբերել:

Կառավարությունը բազմիցս է հայտարարել, որ վնասի դեպքում փոխհատուցման պարտավորություն չի կրում: Գյուղացիները փոխհատուցման փոխարեն տարբեր տարիների ընթացքում աջակցություն են ստացել սերմացուի տեսքով, սակայն սա նրանց չի գոհացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG