Մատչելիության հղումներ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ սեփական նախաձեռնությամբ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց է սկսել:

«Հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության եւ մի շարք այլ գործոնների փոփոխությունները, հանձնաժողովը իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց», - տեղեկացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջը:

2009 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի բնակչությունը 1կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց ցերեկը վճարում է 30, գիշերը` 20 դրամ:

Հիշեցնենք` նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել «ՀայՌուսգազարդ» ընկերությունը` առաջարկելով շուրջ 67 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG