Մատչելիության հղումներ

Թուրքիայի գերագույն դատարան. «Դինքին սպանել է զինված հանցախումբը»


Թուրքիա - Ոստիկանները Ստամբուլի դատարանից դուրս են բերում Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթին, արխիվ

Թուրքիա - Ոստիկանները Ստամբուլի դատարանից դուրս են բերում Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթին, արխիվ

Թուրքիայի գերագույն դատարանը այսօր բեկանել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ստորին ատյանի կայացրած դատավճիռները այն մասով, ըստ որի` ամբաստանյալները կապ չեն ունեցել հանցավոր կազմակերպության հետ:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` գերագույն ատյանի վճռում ասված է, որ սպանությունը կատարվել է կազմակերպված զինված հանցախմբի կողմից:

Միաժամանակ, գերագույն դատարանը հաստատել է այդ գործով մեղադրվողների նկատմամբ ստորին ատյանի կողմից սահմանված պատժաչափերը:

Թուրքական պարբերականը հայտնում է, որ Դինքի սպանության գործով դատապարտյալները վերստին կկանգնեն Ստամբուլի այն դատարանի առջեւ, որը արձակել է սկզբնական դատավճիռները:

2007 թվականի հունվարին Հրանտ Դինքին «Ակոս»-ի խմբագրատան մոտ սպանած ազգայնական Օգյուն Սամասթը, որի 18 տարին հանցագործության ժամանակ լրացած չէր, 2011 թվականի հուլիսին դատապարտվել է 22 տարի 10 ամսվա ազատազրկման: Սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Յասին Հայալը դատապարտվել է ցմահ, իսկ Սամասթին սպանության դրդելու համար մեղադրվող Էրհան Թունջելը` 10.5 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG