Մատչելիության հղումներ

logo-print

Հաագայի դատարանը կքննի «Ազատության նավատորմիղի» գործը


Իսրայելի հատուկ նշանակության ուժերը մոտենում են Գազայի հատված ուղեւորվող «Ազատության նավատորմիղի» նավերից մեկին, 30-ը մայիսի, 2010թ.

Իսրայելի հատուկ նշանակության ուժերը մոտենում են Գազայի հատված ուղեւորվող «Ազատության նավատորմիղի» նավերից մեկին, 30-ը մայիսի, 2010թ.

Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը քննելու է իսրայելական հատուկ նշանակության ուժերի կողմից «Ազատության նավատորմիղի» դեմ 2010 թվականի մայիսին իրականացված գրոհի գործը:

Հիշեցնենք, երեք տարի առաջ Թուրքիայից Գազայի հատված ուղեւորվող նավերի դեմ գրոհի հետեւանքով զոհվեց 9 մարդ, որոնցից որոնցից 8-ը` Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը` Միացյալ Նահանգների ազգությամբ թուրք քաղաքացի:

Թուրքական կողմը պնդում է, թե նավերը մարդասիրական օգնություն էին տանում Պաղեստին:

Իսրայելական կողմի հավաստմամբ, մինչդեռ, նավերը զենք-զինամթերք էին հասցնում Գազայի հատված:

Միջադեպից հետո կտրուկ սրվեցին Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները, որոնք մինչ օրս ամբողջովին վերականգնված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG