Մատչելիության հղումներ

logo-print

Լրացուցիչ ստուգումների սկանդալը` Օբամայի ուշադրության կենտրոնում


Բարաք Օբամա եւ Ջեք Լյու, հունվար, 2013թ.

Բարաք Օբամա եւ Ջեք Լյու, հունվար, 2013թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ֆինանսների նախարար Ջեք Լյուին հանձնարարել է պատասխանատվության ենթարկել Դաշնային հարկային ծառայության այն աշխատակիցներին, ովքեր կապ ունեն անցած տարի տեղի ունեցած` ընդդիմադիր կազմակերպությունների հարկային լրացուցիչ ստուգումների հետ:

Այս առնչությամբ Միացյալ Նահանգներում սկանդալ ծագեց, երբ Օբամայի վարչակազմին ընդդիմադիր հանրապետականներին հարող շուրջ 75 կազմակերպություններ բողոք ներկայացրեցին, թե իրենց ենթարկել են հարկային լրացուցիչ ստուգումների:

Օբամայի հանձնարարությունից ժամեր առաջ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հրահանգել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյին` քննություն սկսել տեղի ունեցածի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG